Լրահոս 24/7
28.03.2025

Կեղծ բարեպաշտությունն ավելի է վտանգավոր, քան՝ «ստահակությունը»

Կեղծ բարեպաշտությունն ավելի է վտանգավոր, քան՝ «ստահակությունը»

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ գյումրեցիները փող էին տալիս, որպեսզի իրենց զավակներին ազատեն Լեռնային Ղարաբաղում ծառայելուց: Ի՞նչ կապ ունի դա Գյումրիում քաղաքային իշխանության ընտրության հետ, ո՞վ է թեմայի քննարկումը նախաձեռնել, ինչու՞ են մարդիկ գլխավորից շեղվում՝ այս հարցերը պետք է լրջորեն մտահոգեն ոչ միայն գյումրեցի ընտրողնին, այլեւ Հայաստանի հանրությանն առհասարակ:

Ինչպես ասում են՝ հերթական համապետական ընտրությունները «քթի տակ» են եւ եթե այդ «հայրենասիրական թրենդը» շարունակվի, հանրությունը բախվելու է աննախադեպ ամբոխավարության մարտահրավերին: Իսկ դա Հայաստանի համար ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ:

Կոնկրետ Սարիկ Մինասյանի «բացահայտման» շուրջ սոցիալական մեդիայի եւ մի շարք լրատվամիջոցների կեղծ բարեպաշտական արձագանքները վկայում են, որ դրանք ավելի վտանգավոր են, քան՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի «ստահակությունը»: Ինչու՞: Որովհետեւ անկախ մոտիվացիայից եւ հետապնդած մերկանտիլ նպատակներից՝ Սարիկ Մինասյանը կենցաղային ճշմարտություն է ասել, որ ոչ ոք չի կարող հերքել: Բայց, որքանով հասկացվում է, քաղաքական որոշակի շրջանակներ Սարիկ Մինասյանի եւ ՔՊ կուսակցության նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը փորձում են փաթեթավորել նրա հայտարարության դեմ բռնատեղահանված արցախցիների «արդարացի զայրույթի» քարոզչությամբ:

Կրկնեմ՝ Սարիկ Մինասյանը հեռուստաբանավեճի ընթացքում պետք է կենտրոնանար Գյումրիի օրվա խնդիրների եւ դրանց լուծման իր ծրագրի վրա, ինչպես վարվեց «Եվրադաշինքի» թեկնածու Լեւոն Բարսեղյանը: Սարիկ Մինասյանի «թեզը» չափազանց խոցելի է, քանի որ բացառված չէ՝ գյումրեցին այսօր էլ «փող է տալիս, որպեսզի իր զավակը Շուռնուխում կամ Վերին Շորժայում չծառայի»:

Բայց դրա համար նրան «ստահակ» անվանել, ինչպես իրեն թույլ է տվել ծագումով Արցախից լրագրողը, հաստատ չի կարելի: Թեկուզ այն պատճառով, որ Ստեփանակերտում էլ մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց զավակները երկու տարի ծառայելով՝ ոչ մի օր մարտական դիրքում չլինեն:

Երբ օրենք ընդունվեց, որ նորակոչիկը պետք է ծառայություն անցնի իր բնակավայրից առնվազն հիսուն կիլոմետր հեռու գտնվող զորամասում, Պաշտպանության բանակի կազմում ստեղծվեց նոր ստորաբաժանում, որ Ստեփանակերտից հաստատ հիսուն կիլոմետր հեռու չէր, բայց պաշտոնյաների, գործարարների, ուժային կառույցների ղեկավարների զավակների մեծ մասը «վիճակահանությամբ» հենց այնտեղ էր ծառայության անցնում:

Այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել, ինչպես եւ այն, որ Հայաստանի ազդեցիկ մարդկանց զավակները երբեմն երկու տարվա ծառայությունն անցկացնում էին Պաշտպանության բանակի շտաբում:

Կարող եմ դեպք վկայել, երբ Երեւանից բանակային ծառայության կոչված երիտասարդը երկու տարի աշխատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում կամ արտաքին գործերի նախարարությունում: Հիշում եմ պարտադիր զինվորական ծառայության կոչված երիտասարդի, որ աշխատում էր հեռուստատեսությունում: Ստեփանակերտը նույնիսկ պարտադիր զինվորական ծառայության կոչված՝ Վիճակագրական պետական վարչության պետ է տեսել: Եւ Սարիկ Մինասյանին «ստահակ» անվանող լրագրողն այդ մասին հաստատ գիտի, որովհետեւ այդ տարիներին դեռ Ստեփանակերտում էր, մի քաղաքում, որտեղ գաղտնիքներ չկային:

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների իրավիճակը վտանգավոր է նրանով, որ «փորձաքննության» տպավորություն է թողնում: Ոմանք փորձում են Թուրքիայից վախեր ներշնչել՝ հիմնավորելու, որ «հավերժ Ռուսաստանի հետ ընտրությունն» այլընտրանք չունի, իշխանությունը բոլոր «ցավերը» հասցեագրում է նախկիններին եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս բախտորոշ պահին, թվում է, ընտրության հանդեպ բոլոր սթափ մարդիկ պետք է չափազանց պատասխանատու գտնվեն: Ցավոք, այդպես չէ: Որովհետեւ պատասխանատու ուժերը, անհատները ոչ թե Սարիկ Մինասյանին են մերժում (այդ դեպքում նրանք պիտի կանգնեին Լեւոն Բարսեղյանի կողքին) այլ կեղծ բարեպաշտությամբ սատարում են, պայմանական-ընդհանրական ասած՝ Վարդան Ղուկասյանին: Սարիկ Մինասյանից Արցախի «խոցվածության» քարոզչությունը միայն պատրվակ է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
11:01
Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
20:53
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
19:47
«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
17:42
Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
16:54
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
16:26
Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
16:21
Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
16:16
Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
16:04
Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
15:34
Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
15:26
Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
14:51
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
14:40
ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
14:09
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
13:53
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան