ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է երաշխավորել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել «մեկ շաբաթում կամ մեկ ամսում»։
«Որովհետև դա կախված չէ մեզանից: Դա կախված է ռուսներից և ուկրաինացիներից: Դա կախված է նաև Եվրոպայում մեր գործընկերներից, որոնք պատժամիջոցներ ունեն, որոնք պետք է հաշվի առնվեն ցանկացած վերջնական գործարքում»,- ասել է պետքարտուղարը:
Փետրվարի վերջին Թրամփն ասել էր, որ մարտերը կարող են դադարեցվել «շաբաթների ընթացքում, եթե դա արվի խելացիորեն»: