Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը:
Նշվել է, որ ծրագիրը ներառում է նաև երկու դեպոների վերակառուցում և արդիականացում: «Այս պահի դրությամբ ծրագրի ներդրումային փաթեթը գնահատվում է 200 միլիոն դոլար, և այն ունի կարևոր կոնդիցիոն բաղադրիչ, քանի որ նախատեսվում է, որ կներառվի նաև Գլոբալ կլիմայական հիմնադրամի կողմից յոթ երկրների համար հասանելի ֆինանսավորումը», – հայտնել է Անետա Բաբայանը: