«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասն ներկայացրել է, թե 45 հա տարածք նշելով, որտեղ է քաղաքապետարանը ծառեր տնկել: Ի պատասխան այդ մասին հարցեր բարձրացնողներին՝ նա առաջարկել է այցելել Եռաբլուրին հարակից լանջեր: «15 հեկտար տարածքում ստեղծվել է քաղաքային ուրբան անտառ, որտեղ օգտագործվել են բազմաթիվ պտղատու ծառեր, հիմնականում՝ ծիրանենիներ», – նշել է նա:
Ըստ Բեգոյանի՝ ծառատունկ է իրականացվել նաև Մարզահամերգային համալիրին հարակից՝ քաղաքապետարանին պատկանող 8.5 հեկտար հողատարածքում: «Մնացած տարածքը պատկանում է այլ գերատեսչության, և մենք, որպես քաղաքապետարանի կառույց, իրավասություն չունենք այդտեղ ծառեր տնկելու», – պարզաբանել է նա:
Նա հայտնել է, որ ծառեր են տնկվել նաև Հաղթանակ զբոսայգուն հարակից լանջերին՝ 5 հեկտար տարածքում: «Նորքի երբեմնի այգիներում վերջերս 7 հեկտար տարածք ենք կանաչապատել: Բացի այդ, 1 հեկտար տնկել ենք Ավանի լանջերին, 1 հեկտար՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Լյուքսեմբուրգի փողոցին հարող տարածքում: Իսկ «Փարոսի» բլրի վրա ստեղծել ենք ագրոանտառ, որտեղ 4-5 հեկտար դեռ մնացել է, և այն հիմնականում պատված է պտղատու ծառերով», – հավելել է նա:
Ի պատասխան քաղաքում միայն սակուրաներ տնկելու մասին մեղադրանքների՝ նա նշել է. «2022 թվականից մինչև վերջերս քաղաքապետարանը ձեռք է բերել 100 սակուրա, որոնցից մի քանիսը դեռ տնկված չեն: Սակայն, եթե ենթադրենք, որ բոլորն էլ տնկվել են, 20,000 ծառերի մեջ սակուրաները կազմում են ընդամենը 100-ը»:
Բեգոյանը նշել է, որ նաև ոռոգման համակարգ են անցկացրել, որպեսզի տնկված ծառերը չչորանան։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…