Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գլխավորած պատվիրակության կազմում Երևան էր ժամանել նաև Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը։
Այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրել են համաձայնագիր՝ «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ»։
Նախաձեռնությունը միտված է խթանելու Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումները և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային կապերը՝ համատեղ նախագծերի և միջոցառումների միջոցով։