Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները խորհրդակցություն կանցկացնեն, որը նվիրված կլինի Կիևի անվտանգության երաշխիքների ապահովմանը։
Այս մասին Reuters-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ներկայացուցիչը։
Ինչպես նշվում է, մարտի 31-ին Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում նա քննարկել է նման հանդիպման անցկացման հնարավորությունը։ Միջոցառումը պետք է «ուղի հարթի մանրամասն պլանավորման հաջորդ փուլի համար քայլերը», որոնք կարող են ձեռնարկել «կամավորների կոալիցիայի» անդամները՝ օգնելու Ուկրաինային։