Լրահոս 24/7
02.04.2025

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար Էլի Ֆելդշտեյնին: Դատարանը կայացրել է նրանց ձերբակալությունը մինչեւ ապրիլի 3-ը երկարաձգելու որոշում: Հիմնավորվել է, որ գտնվելով ազատության մեջ՝ Ուրիխը եւ Ֆելդշտեյնը կարող են ազդել գործի քննությանը: Դատարանը միաժամանակ հանել է գործի վերաբերյալ մամուլին տեղեկություն փոխանցելու արգելքը: Ապրիլի մեկին բացատրություն տալու համար ոստիկանություն է հրավիրվել նաեւ վարչապետ Նաթանյահուն:

Այդ գործն Իսրայելում ստացել է «կատարգեյթ» անվանումը: Ըստ դատարանից լրատվամիջոցներին հայտնած տեղեկության՝ ոստիկանությունը կասկածներ ունի, որ Ուրիխը եւ Ֆելդշտեյնը «կապ են ունեցել Կատարի ներկայացուցիչների հետ, նրանցից ֆինանսական միջոցներ են ստացել, որպեսզի գերիների, պատանդների եւ պահով անձանց ազատ արձակման բանակցությունների մասին տարածեն Դոհայի միջնորդությունը գովաբանող եւ Եգիպտոսի ջանքերը նվազեցնող բովանդակությամբ նյութեր»:

Ոստիկանությունն այդ գործի նյութերն ստացել է Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունից՝ ՇԱԲԱԿ-ից, որի տնօրեն Ռոնեն Բարն անցյալ շաբաթ կառավարության որոշմամբ պաշտոնազրկվել է: Նման որոշման հիմք է ծառայել վարչապետ Նաթանյահուի պնդումը, որ Ռոնեն Բարը «կորցրել է վստահությունը»: Ոստիկանությանը գործի կապակցությամբ բացատրություն տալուց հետո Նաթանյահուն լրագրողներին ասել է, որ Ուրիծը եւ Ֆեկդշտեյնը «քաղաքական խարդավանքի զոհ են»:

Ստեղծված իրավիճակին հավելյալ ինտրիգ է հաղորդել լրագրող Ռավիվ Դրուկերը: Նա բացահայտել է, որ «կատարգեյթի» գործով հարցաքննվում է նաեւ իսրայելական ամենահեղինակավոր պարբերականի՝ The Jerusalem post-ի գլխավոր խմբագիր Ցվիկ Կլյաինը: Ըստ տեղեկությունների, վերջինս կառավարության միջոցների հաշվին գործուղվել է Դոհա, իսկ վերադառնալուց հետո վարչապետ Նաթանյահուի խորհրդական Ուրիխը նրա հետ մի քանի հարցազրույցներ է կազմակերպել, որպեսզի իսրայելա-պաղեստինյան բանակցություններում Կատարի միջնորդության «կարեւորությունը ներկայացնի հանրությանը»:

Դրուկերի բացահայտումից հետո Կլյաինը սոցիալական X հարթակում գրառում է կատարել եւ չի հերքել, որ իրոք մեկնել է Կատար, բայց հերքել է Ուրիխի հետ «գործարքի վարկածը»: Մամուլին, սակայն, հայտնի է դարձել, որ ոստիկանության միջնորդությամբ նա դատարանի կողմից ենթարկվել է իննօրյա տնային կալանքի: Պետք է ենթադրել, որ «կատարգեյթին» Կլյաինի ներգրավվածությունը բավական լուրջ է: Հակառակ պարագայում նա տնային կալանքի չէր ենթարկվի:

Այս գործի նկատմամբ հետաքրքրությունը հիմնավոր է այնքանով, որ The Jerusalem post-ն իսրայելա-ադրբեջանական համագործակցության ամենաեռանդուն ջատագովն է: Բաքվի մամուլը գրեթե ամեն շաբաթ փոխանցում է այդ պարբերականում հրապարակված ինչպես տեղեկատվական, այնպես էլ վերլուծական բնույթի նյութեր, որ նվիրված են իսրայելա-ամերիկա-ադրբեջանական «եռակողմ ալյանսի ձեւավորմանը»:

Ինչպես վկայում են իսրայելական լրատվամիջոցները, The Jerusalem Post-ի հիմնական հովանավորները եւ ընթերցողները Միացյալ Նահանգների մի քանի հրեական կազմակերպություններն են, որ վերջին շրջանում Սպիտակ տանը լուրջ լոբբինգ են իրականացնում, որպեսզի ԱՄՆ-ը պաշտպանի այսպես կոչված՝ «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի մասնակցությունը: Այդ նախագիծը Դոնալդ Թրամփը նախաձեռնել է նախագահության առաջին շրջանում: Այն հետապնդում է Իսրայելի եւ տարածաշրջանի արաբական երկրների հարաբերությունների կարգավորման նպատակ:

Ամենեւին էլ բացառված չէ, որ Բաքվի համար չափազանց կարեւոր քարոզչություն իրականացնելու դիմաց The Jerusalem Post-ի գլխավոր խմբագիրը վճարվում է: Իսրայելը եւ Ադրբեջանը բավական սերտ առեւտրատնտեսական կապեր ունեն, եւ ոչինչ չի խանգարում, որպեսզի Իսրայելում գործող ադրբեջանական մի ընկերություն իր վրա վերցնի այդ ծախսերը հոգալու պարտավորությունը:

Խնդիրն այն է, թե The Jerusalem Post-ի վարձահրավիրվածության կասկածներում որքա՞ն հեռուն է գնացել ՇԱԲԱԿ-ը, քննությունն արդյոք ունի՞ լրացուցիչ տեղեկություններ, որ անգլիալեզու պարբերականի գլխավոր խմագրին կապում են Ադրբեջանի պատկան մարմինների կամ ադրբեջանցի գործարարների հետ: Իսրայելական «կատարգեյթն», անկասկած բավական բարդ խնդիրներ է հարուցելու Նաթանյահուի համար: Իսկ բոլորովին վերջերս նա Երուսաղեմում ընդունել է արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է