Categories: Հայաստան

2020 թվականին բոլոր ՔԿՀ-ներում նախատեսվում է տեսահսկման միջոցներով իրականացնել մշտադիտարկում

 

Քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինման շրջանակներում նախատեսվում է համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերում: Այդ նպատակով ներդրվելու 250 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Նախատեսել եմ և համարում եմ առաջնային ծրագիր, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվի օպերատիվ կառավարման կենտրոն, և բոլոր 12 հիմնարկները ժամանակակից տեսահսկման միջոցներով 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկում իրականացվի:  Այդ տեխնիկական միջոցները հնարավորություն կունենան տեսաձայնագրությունը հետ տալու և դիտարկելու, ինչը էական հանգամանք կլինի բոլոր տեսակի չարաշահումները բացառելու տեսանկյունից: Ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ, որպեսզի այդ հարցը նույնպես լուծվի 2020 թվականի ընթացքում»,- եզրափակեց Գոյունյանը:

editors

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

4 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

4 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

4 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

5 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

5 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

5 hours ago