Լրահոս 24/7
03.04.2025

Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%

Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարքության ամրապնդմանն ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է՝ 2024թ. համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի:

Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագիրը: Ըստ զեկույցի՝ արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ:

Պարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել: Զեկուցվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը: Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան: Ըստ 2024թ․ անցկացված սոցհարցումների՝ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%:

Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին. «Շատ կարևոր է, թե պետությունն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային: Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է