Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ. նոյեմբերի 9-ին: