Լրահոս 24/7

«40+10» ծրագրի դադարեցումն անթույլատրելի է․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով կառավարությունից վերանայել աջակցությունների դադարեցման որոշումը։

Խոսքը վերաբերում է հատկապես «40+10» ծրագրին, որը, ինչ-որ չափով մեղմում էր արցախցիների՝ կացության հետ կապված կարիքները։ Չկարողանալով վճարել վարձավճարները՝ մեր հայրենակիցները կարող են հայտնվել դրսում։ Ծրագրի դադարեցումը անթույլատրելի է․ այն հանգեցնելու է հուսահատության և արտագաղթի։

Արցախից բռնի տեղահանված մեր եղբայրներն ու քույրերը բազմիցս բարձրաձայնել են, որ բնակարանային ապահովման ծրագիրը ևս տապալված է, խրթին ընթացակարգով, և որ ծրագրի մեջ պետք է իրականացնել փոփոխություններ։

Արցախցիների սոցիալական ծանր դրությունը մեղմելու համար կառավարության կողմից չեն սահմանվում արտոնություններ․ սկսած տրանսպորտի փաթեթներից որոշակի զեղչերով օգտվելուց՝ մինչև բժշկական ծառայությունների անվճար ապահովում։

ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը ևս քաշքշուքի ու բյուրոկրատիայի է վերածվել։

Հարց է առաջանում․ բազմաթիվ դժվարությունների միջով անցած, տնից, գույքից զրկված մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է հոգան իրենց տարրական կարիքները։

Այս օրերին Արցախից բռնի տեղահանվածները կառավարությանը ներկայացրել են 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ խոսվում է ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության մասին, այլ դրվում են հստակ պահանջներ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի, գերիների վերադարձի, արցախյան հիմնահարցի վերաբերյալ։

Պետության անտարբերությունը, այս պարագայում, հանցագործություն է։ Յուրաքանչյուրս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աջակցենք արցախցիներին՝ միառժամանակ կանգնելով նրանց արդարացի պահանջների կողքին»։

Թիվ 1

Recent Posts

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…

10 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…

24 minutes ago

Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին. Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…

58 minutes ago

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի «կարմիրը եւ կապույտը»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…

1 hour ago

Բաքվի «նախապայմանների» ռուսաստանյան ծագումնաբանությունը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…

1 hour ago

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

16 hours ago