ԹԻՎ 1 ՍՏՈՒԴԻԱ
05.04.2025

Պատասխանատու է լինելու ոչ միայն կատարած, այլ՝ չկատարված քայլերի համար. Էդգար Բաբայան

Պատասխանատու է լինելու ոչ միայն կատարած, այլ՝ չկատարված քայլերի համար. Էդգար Բաբայան

ԹԻՎ 1 Մեդիա ընկերության հիմնադիր, ՀՌՀԱ-ի հիմնադիր նախագահ Էդգար Բաբայանը գրել է.

Այս պայմաններում պետությունն այլևս
չի կարող խոսել բարեփոխումների կամ արդարության մասին։
2018 թվականի ապրիլին ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելու նոր
Հայաստան։ Նա հավատաց Նիկոլ Փաշինյանին՝ ոչ միայն որպես շարժման
առաջնորդ, այլ որպես երկրի ապագայի կրող։

Այդ հավատը, որքան էլ փորձության
ենթարկված, նորոգվեց անգամ պատերազմի արհավիրքից հետո։ Պատերազմի
ցավից, պարտությունից և ազգային խորը ճգնաժամից հետո ժողովուրդը կրկին
վստահեց։
Հույսը՝ որ դասերը քաղվել են, որ փորձը սթափեցրել է, որ սկզբունքներն ի վերջո կխոսեն։
Բայց այդ հույսը գնալով մարում է։ Ոչ թե արտաքին հարվածներից, այլ ներսից՝ հենց
իշխանության վարքից։

Խոսվում էր “հատիկ առ հատիկ վերադարձնելու” մասին, բայց իրականությունը
ցույց է տալիս՝ ոչ թե վերադարձ է կատարվում, այլ՝ հին մեխանիզմների վերաձևում
նոր դեմքերով։ Դեմքեր, որոնք տեղափոխվում են պաշտոնից պաշտոն, վերածվում
իշխանության ներքին կապիտալի՝ անկախ իրենց գործունեության արդյունքներից։

Տիգրան Ավինյանը՝ ANIF-ի շուրջ ծագած խոշոր չարաշահումների առանցքում
հայտնված պաշտոնյան , ոչ միայն չի կանգնում արդարադատության առջև, այլ դառնում
է քաղաքապետ։ Իսկ նրա թիմակիցները՝ փոխարենը բացատրելու իրավիճակը
հանրությանը, որոշում են լռել կամ մանիպուլացնել օրակարգը։

Դժվար է հավատալ, որ հեղափոխական թիմը, որն այդքան քննադատեց նախկին
ռեժիմների խնամի-ծանոթ համակարգը, այսօր վերարտադրում է նույն սկզբունքը։
Աշխատակազմի ղեկավարներ, քաղաքապետեր, մարզպետներ, նախարարներ՝
մարդիկ, ովքեր չունեն կոնկրետ հաջողություններ, ներդրում կամ հանրային
վստահություն, այսօր շարունակում են կառավարել երկիրը՝ նույն
անպատասխանատու, ինքնահավան և լկտի ոճով։

Նրանք, ովքեր ամոթ ունեին՝ հեռացան։ Նրանք, ովքեր դեռ չէին
հիասթափվել՝ սպասում են։ Իսկ կուսակցական լուռ զանգվածը՝ լռում է։ Լռում է
խորը հիասթափության տակի մի կետի վրա, որտեղ հույսն արդեն վերածվել է
ներքին տագնապի։

Այս իրավիճակում հարց է ծագում. ինչո՞ւ է Վարչապետը շարունակ պաշտպանում
այն մարդկանց, ովքեր իրենց վարքով վարկաբեկում են ոչ միայն իշխանության
գաղափարները, այլ՝ հենց հեղափոխության իմաստը։ Ինչո՞ւ է Վարչապետը լռում,
երբ արդեն նույնիսկ իր թիմի ներսում սկսում են խոսել պատասխանատվության
բացակայության մասին։

Եվ արդյո՞ք Տիգրան Ավինյանը ունի տեղեկատվություն
կամ ազդեցություն, որը նրան դարձնում է անփոխարինելի՝ անգամ այդպիսի
ստվերոտ իրավիճակում։
Եթե պատասխանն այո է, ապա սա արդեն քաղաքական չէ։ Սա վերածվում է
բարոյական խնդրի։ Որովհետև երբ մի ամբողջ հեղափոխություն խորտակվում է
մեկ մարդու համար պատասխանատվություն չկրելու պատճառով, երբ սեփական
թիմակիցների անհետևողականությունն ավելի վտանգավոր է դառնում, քան
ընդդիմախոսների քննադատությունը, ապա պետությունն այլևս չի կարող խոսել ոչ
բարեփոխումների, ոչ արդարության մասին։
Ժողովուրդը ձեզ վստահեց ոչ մեկ, այլ երկու անգամ։

Բայց
պատասխանատվությունն այլևս միանձնյա չէ։ Եվ եթե այս թիմը շարունակի լռել ու
ներել իր իսկ ներսի կոռուպցիոն վարքը, ապա պատասխանատու է լինելու ոչ միայն
կատարած, այլ՝ չկատարված քայլերի համար։
Եվ եթե դեռ որևէ մեկի մտքում կասկած կա, ապա թող լսի ժողովրդի ձայնը՝ ոչ թե
փողոցից, այլ ներսից։
Սա այլևս այն հեղափոխությունը չէ։

Սա այն վախն է, երբ
մոռանում են՝ ում անունից են եկել իշխանության։

Լրահոս
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է. վարչապետ
16:50
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է. վարչապետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:23
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
16:04
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԱԺ-ի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
15:45
ԱԺ-ի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
15:37
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:05
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով․ Արթուր Հովհաննիսյան
14:37
Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով․ Արթուր Հովհաննիսյան
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:27
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Եթե Հայաստանի հավաքականը դառնում է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հաջորդ օրը հռչակվում է ոչ աշխատանքային օր. Գեղամ Նազարյան
14:03
Եթե Հայաստանի հավաքականը դառնում է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հաջորդ օրը հռչակվում է ոչ աշխատանքային օր. Գեղամ Նազարյան
Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ
13:52
Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ
Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր. Արսեն Թորոսյան
13:24
Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր. Արսեն Թորոսյան
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
13:00
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին
12:48
Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
12:27
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
12:06
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ