Լրահոս 24/7
06.04.2025

Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞

Լիբերմանը «մերկացնում է» Բիբիին, հակադարձում կլինի՞

Պաշտպանության նախկին նախարար, «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը ֆեսյբուքի անձնական էջում տեղադրել է «Գազայի հատված Կատարից միլիոնավոր դոլարներ փոխանցելու» գործով հետաքննությունից: Ո՞վ է այն իրականացնում՝ դեռեւս հայտնի չէ, խոսքն, ամենայն հավանականությամբ, լրագրողական հետաքննության մասին է:

Ըստ այդմ, «2018 թվականի նոյմեբերի 8-ին, առանց ունենալու կառավարության համաձայնությունը, վարչապետ Նաթանյահուն թույլատրել է, որ Կատարից Գազայի հատված փողի ճամպրուկներ տեղափոխվեն, եւ դա այն «կարմիր գիծն» էր, որ Լիբերմանին դրդել է հրաժարական ներկայացնել: Լիբերմանը ներկայացրել է, որ այդ գործարքը կատարվել է, երբ ՀԱՄԱՍ-ը հրթիռային հարվածներ էր հասցնում իսրայելական բնակավայրերին:

Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ Կատարից ստացված միլիոնավոր դոլարները հնարավորություն են տվել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ամրապնդվի, հիմանդրի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ: Ըստ Լիբերմանի՝ կառավարության նիստում ինքը պահանջել է ցամաքային ռազմագործողություն սկսել եւ Գազայում տապալել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը, բայց վարչապետ Նաթանյահուից լսել է «քաղաքական կարգավորում» ձեւակերպումը եւ հաստատել, որ «ահաբեկչական խմբավորման դեմ ոչինչ չի ձեռնարկվելու» եւ հաջորդ օրը հրաժական է տվել:

Եթե քաղաքական «այլախոսությունից» վերացարկվենք, ապա կստացվի, որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարարը գործող վարչապետին ուղղակի մեղադրում է Կատարից կաշառք ստանալու եւ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական նախաձեռնություններին աջակցելու մեջ: Նա ավելացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել այն, ինչ կանխատեսվում էր եւ Իսրայելի կողմից պետք է համազդեցության արժանանար, բայց Նաթանյահուն ոչինչ չի ձեռնարկել:

Այս քննադատությունը նոր չէ, արդեն մեկուկես տարի է՝ ինչ իսրայելական ամենատարբեր աղբյուրներ կասկածում են, որ հատուկ ծառայությունները ժամանակին զեկուցել են սպասվող հարձակման մասին, բայց կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել, պահեստային ուժերը տեղ են հասել այն ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն արդեն հազարից ավելի խաղաղ բնկակիչ էին սպանել, ավելի քան հարյուր պատանդ վերցրել եւ ետ քաշվել իրենց դիրքերը:

Բայց «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդի բացահայտումներն ուշագրավ են այլ առումով: Նրա գլխավորած քաղաքական ուժի ընտրազանգվածը հիմնականում ԽՍՀՄ-ից եւ հետխորհրդային երկրներից Իսրայել ներգաղթած ռուսախոս հրեաներն են: Այդ շարքում աչքի են ընկնում Բաքվից ներգաղթյալները: Հայտնի է, որ Ադրբեջանում Լիբերմանին անվանում են «մեր Ավիգդորը»: Նա համարվում է իսրայելա-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցության հիմնադիրը:

Հանրահայտ փաստ է, որ Լիբերմանը, լինելով Իսրայելի պաշտպանության նախարար, 2016 թվականին մեկշաբաթյա այց է կատարել Բաքու, ինչը նույնիսկ Իսրայելում հիմնավոր կասկածների տեղիք է տվել: Այդ ընթացքում Լիբերմանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ բարձրաստիճան զինվորականների հետ: Ըստ տեղեկությունների, Լիբերմանն է համոզել, որ վարչապետ Նաթանյահուն Կենտրոնական Ասիայի ուղեւորության ճանապարհին մի քանի ժամով կանգ առնի Բաքվում:

Դա մի շրջան էր, երբ Ադրբեջանի հարաբերությունները ծայրահեղ սրված էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի հետ: Իլհամ Ալիեւին, ինչպես ասում են՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ոչ միայն Իսրայելից ժամանակակից սպառազինություններ ձեռք բերել, այլեւ տարածաշրջանի երկրներին ցույց տալ, որ վայելում է Նաթանյահուի անձնական բարեկամությունը:

Եթե Նաթանյահուն Կատարից ֆինանսական «նվիրատվության» գնով համաձայնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ամրապնդմանը, եւ Լիբերմանն ապացուցում է, որ Բիբին փաստացի «փողի մեռած է», ապա անկասկած է, որ նա Բաքու այցի, Ալիեւին քաղաքական աջակցություն ցուցաբերելու, սպառազինությունների գործարքը հաստատելու դիմաց նույնպես «դոլարային ճամպրուկ» է ստացել: Եւ միջնորդ է եղել Ավիգդոր Լիբերմանը, որ մեկ շաբաթ «թագավորական հանգիստ վայելել» Բաքվում:

Նաթանյահուի դեմ տեղեկատվա-քարոզչական արշավում որքա՞ն առաջ կգնա Լիբերմանը: Եթե բացահայտումները նրա քաղաքական կարիերային լրջորեն սպառնան, Բիբին Լիբերմանի դեմ ունեցած տեղեկությունները կհրապարակայնացնի՞: Իհարկե, դա այսօրվա իրավիճակի վրա հազիվ թե գործնական ազդեցություն ունենա: Բայց Մերձավոր Արեւելքում պատերազմը չի ավարտվել, նոր իրողությունները գնահատելու հարցում իսրայելա-ադրբեջանական համագործակցության «ենթատեքստի» իմացությունը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է