

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.
Թարմ ուղեղով, դառը սուրճի հետ
Արցախ-Ադրբեջան շփումների վերջին ամիսները, շաբաթները եւ օրերը. Սոֆիա, Բրատիսլավա, Եվլախ
ԱՆԻ կենտրոնի և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի այսօրվա իմ սյունակում մանրամասն անդրադարձել եմ Հայաստանի արտգործնախարարության այն պնդմանը, թե իբր արցախյան կողմն է փակուղի տարել Սոֆիայի և Բրատիսլավայի բանակցությունները:
Առիթն օգտագործելով նաև գրել եմ.
Օրերս Ազատության հրապարակում արցախահայերի կազմակերպած բազմամարդ հանրահավաքում Հայաստանի կառավարությանը ներկայացված պահանջների մի մասը արդար, ազնիվ եւ իրատեսական չէ: Մասնավորապես,
ա/ Հայաստանը այսօր ունակ չէ ապահովել «Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը». ավելին, սա շանտաժ է Հայաստանի պետության դեմ եւ անազնիվ վերաբերմունք տեղահանված արցախցիների հանդեպ,
բ/ արդար չէ նաեւ այն պահանջը, թե իբր Հայաստանը ջանքեր չի գործադրում Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Ներողություն, իսկ ո՞ւմ ջանքերով են վերադարձվել Բաքվի բանտերում պահվող մեր տասնյակ մյուս գերիները:
Եւ վերջում, Բաքվի բանտերում պահվող հայերի հանգամանքը ինձ դեռեւս թույլ չի տալիս անդրադառնալ Արցախում բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ պատասխանատուների անպատասխանատու, անիրատես եւ ավերիչ գործողություններին:
Կգա նաեւ դրա ժամանակը:
Թ. Հ.
7 ապրիլի, 2025թ, Դովեղ
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…