Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:
Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլով՝ 158-ն արդեն տեղադրվել է: