Uncategorized @hy
07.04.2025

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»
3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։


Օրերս մասնակցում էի Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։
…Շնորհանդեսի ընթացքում հիշեցրին Տիգրանի մի ձևակերպումը՝ ասված երևի 30 տարի առաջ, որ մեր պետությունը միտք է ուզում, ու մեր փոխարեն ոչ ոք դա չի անի։ Մենք պետք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։ Այսօրվա անմիտ Հայաստանի համար սա որպես վերակենդանացման ուղերձ է հնչում։


Անմտությունը` գովելի, կարծիք չունենալը՝ հաջողության կարևոր պայման


Անմտությունը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական և հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտությամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապես ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատվության և քաղաքակրթական գրեթե զրոյական ցուցանիշներով։


Հայկական «պետական մտածողության» երկնակամարում մինչև վերջերս վառ էր օվկանիոսի մյուս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։
Բայց նույնիսկ սա չէ ամենավտանգավորը. եթե հետադարձ հայացքով նայենք, թե խորհրդարանական խմբակցություններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրույն անգամ մեկ նախադասություն ձևակերպելու անունակները, տասնամյակներով որևէ միտք չձևակերպածները, թե քանի կիսագրագետ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրա զարմանանք։
Հայաստանում պաշտոններն ընկալվել են որպես փող աշխատելու, իսկ այնուհետև՝ մի կողմ քաշվելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնաթողությունից հետո անմիջապես լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։


Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ։
2018-ի իրադարձությունների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգավոր է 10 հազար դրամով քվեարկողների հեղափոխությունը։ 10 հազար դրամով քվեարկելն ու Նիկոլին աստվածացնելը մտքի բացակայության տարբեր դրսևորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ավելի լավ հասարակություն և ավելի լավ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։ Մեր անմտությունը հանգեցրեց նրան, որ սխալ հասկացվեց, թե ինչի մասին է մեր պետությունն ընդհանրապես։


Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, մեզ համար միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել։
Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։ Հայաստանի հետպատերազմյան վերականգնումն ընդհանրապես պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայացք, ժամանակի և հնարավորությունների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզու։ Եվ, իհարկե, ազնվություն։


Այսօրվա վիճակը, երբ պետական մտածողությամբ փոքր շերտն ապրում է իր կյանքով (հուսահատության շեմին), փող ունեցողները՝ իրենց կյանքով, և լայն զանգվածները՝ իրենց, շատ դժվար է լինելու ապագան։ Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է։ Մնում է հասկանալ՝ իսկ արդյոք լիդերության հայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդյոք, գոնե այսքանից հետո, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կլինի, թե՞ կլինի ինչպես սովորաբար»:

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան