Ռուսաստանը պարտավորված չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։
Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով Իրանի վրա հնարավոր հարձակման մասին հարցին։
Նա նաև հայտնել է, որ պայմանագիրը չի նախատեսում երկու երկրների ռազմական միության ստեղծում։
Նշենք, որ այսօր Պետդուման վավերացրել Է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր Պուտինի և Փեզեշքիանի կողմից այս տարվա հունվարին։