Լրահոս 24/7

Դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն. ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը՝ Խաչատուրյանին

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ:

Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Դաշնային ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը:

Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր և Դաշնային ազգային խորհուրդ: Նմանատիպ այցերը վկայում են, որ կան ավելի մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացման և ամրապնդման համար: Հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է:

Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ և արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն և հարգանք ունեն: Մեծաթիվ հայեր կան Շամում, Սիրիայում, Եգիպտոսում և մեձավորարևելյան այլ երկրներում և մշտապես, որտեղ էլ, որ լինում են նրանք, հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց ձեռնհասությամբ և ազնվությամբ:

Ողջունում ենք Ձեզ և Ձեր ղեկավարած երկրի մոտեցումը, քանի որ այն ամենը, ինչը հայտնի է, վկայում է, որ Դուք ունեք հստակ մոտեցում դեպի խաղաղություն: Ձեր այդ մոտեցումը միտված է թե՛ Ձեր երկրում, թե՛ տարածաշրջանային առումով խաղաղության և անվտանգության հասնելուն, մենք մշտապես խրախուսում ենք այդ մոտեցումը, ու մենք ևս ձգտում ենք նմանատիպ դրսևորումների իրագործմանը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և խոսքերի համար՝ նախագահ Խաչատուրյանն ասել է. «Ձեր ջերմ ընդունելությունը վկայում է մեր երկրների սերտ բարեկամության և գործընկերության մասին:

1998 թվականից ի վեր, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, մեր հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել, ինչի մասին են խոսում շուրջ երեսուն պայմանագրերը, որոնք մենք մեծապես կարևորում ենք, ու նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են եղել մեր հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի համար Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի»:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված գործընկերային և բարեկամական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգացում ունեն:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բազմակողմ շփումներն ու փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը նաև երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործակցության ձևաչափով:

Ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստում է համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի՝ հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարիդրացիության և խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

19 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

52 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago