Uncategorized @hy

Փաշինյանին հեռացնելու այլ ճանապարհներ փնտրեք. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Ատելության խոսքը, ինքնին, դատապարտելի է:

Դատապարտելի է, առանց ԲԱՅՑ-երի, արցախցիների հանդեպ ատելության և թշնամանքի խոսքը:

Առավել դատապարտելի է, երբ դա արվում է հայ ժողովրդի մի հատված հանդեպ, որը կորցրել է տուն-տեղը:

Էլ ավելի դատապարտելի է, երբ իշխանությունները ոչ միայն անտարբեր են, այլ նրանց շրջապատն է նաև մաս կազմում այդ ատելության խոսքի տարածմանը:

Զազրելի և դատապարտելի է նաև, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք և հավաքականություն՝ ընդդեմ Նիկոլի ու նրա իշխանության:

Փաշինյանին հեռացնելու այլ ճանապարհներ փնտրեք…

Այստեղ ուզում եմ մի պատմություն հիշեցնել՝ կրկին արդարացնելու որևէ փորձ չանելու միտումով:

1998 թվականին, երբ Վազգենը, Քոչարյանն ու Սերժը իրենց նազիր-վեզիրներով Հայաստանում իրականացներցին հանցավոր, հակապետական հեղաշրջում՝ զավթելով իշխանությունը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախազգուշացրեց, որ չի կարելի թույլ տալ Քոչարյանի առաջադրումն ու նախագահ դառնալը:

Մանուկյանը բացատրում էր, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում մարդկանց կյանքը շարունակելու է դժվար մնալ և մարդիկ իրենց դժվարությունները բացատրելու են նրանով, որ Հայաստանում “ղարաբաղցիների իշխանություն” է…

Հետագայում “ղարաբաղցիների իշխանությունը” վերածվեց “ղարաբաղյան կլանի”՝ դառնալով ներքաղաքական խոսույթի և քննարկումների անքակտելի մաս:

Թ. Հ.
9 ապրիլի, 2025թ, Դովեղ

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

8 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

13 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

18 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

25 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago