Լրահոս 24/7

Իհարկե, հրաժարական չեմ ներկայացնելու. մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում չի պարտվել։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ստացած 17200 ձայնը միանշանակ հաղթանակի ցուցիչ է, քանի որ գյումրեցիներից նման աջակցություն ստանալը հեշտ գործ չէ. «Գյումրեցին երբ սիրում է, սիրում է, երբ չի սիրում, իր դիրքորոշումը հստակ արտահայտում է»,- ասել է նա։

Առուշանյանը նշել է, որ ՔՊ-ն ավագանիում ստացել է 14 մանդատ և ունի ամենամեծ խմբակցությունը, ինչը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել. «Ոմանք, 2-3 մանդատով, առանց կոալիցիա կազմելու, կարծում են, թե կարող են կառավարել Գյումրին»,- հավելել է նա։

Հարցին` ՔՊ-ն Գյումրիում առաջադրելու՞ է քաղաքապետի թեկնածու, մարզպետը պատասխանել է․ «Թեկնածուի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի մոտ օրերս՝ մանդատները ստանալուց հետո»։

Ինչ վերաբերում է իր հրաժարականի մասին լուրերին, Առուշանյանը հստակեցրել է․ «Ես, իհարկե, հրաժարական չեմ ներկայացնելու։ Վստահ կարող եմ ասել, որ լավ արդյունքներ գրանցելու դեպքում ոչ ոք աշխատանքից չի հեռացվելու»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago