Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
Նշվում է, որ քննարկումն ուղիղ կհեռարձակվի, հղումը կտրամադրվի լրացուցիչ։














