ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։