

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Ոչ, այդ կապակցությամբ առաջընթաց չկա», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Անդրադառնալով հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունների ժամկետին՝ Քըլըչը հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկանում է զարգացնել գործընթացը և կապի մեջ է Հայաստանի հետ: Սակայն այս պահին բանակցությունների կոնկրետ ժամկետներ նախատեսված չեն։
Ավելի վաղ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել էր երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ հանդիպումը դրական էր:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…