Լրահոս 24/7

Թրամփը Սումիի վրա Ռուսաստանի հարվածը «սխալ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Դա սարսափելի է։ Ինձ ասացին, որ նրանք (ռուսները) սխալ են թույլ տվել»,- ասել է Թրամփը նախագահական ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Երբ նրան խնդրել են բացատրել, թե ինչ նկատի ունի Ռուսաստանի «սխալ» ասելով, նա պատասխանել է. «Նրանք սխալ են թույլ տվել, և կարծում եմ՝ այդպես էլ եղել է: Կարող եք նրանց հարցնել»։

Թրամփը նաև կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար նախագահ։

Ապրիլի 13-ին ռուսական զորքերը երկու բալիստիկ հրթիռով հարվածել են Սումիին։ Հայտնի է 34 մահվան դեպք, որից 2-ը երեխա։ Եվս 117 մարդ վիրավորվել է։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…

3 hours ago

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…

3 hours ago

Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…

3 hours ago

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

4 hours ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

4 hours ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

5 hours ago