

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն կորցրել է իր արդիականությունը և «պետք է լուծարվի»։
Նրա խոսքով՝ արևելյան բլոկի անհետացումը վերացրել է այն սպառնալիքը, որին հակազդելու համար ստեղծվել էր Դաշինքը, և դրա հետ մեկտեղ փլուզվել է նախկին քաղաքական համակարգը։ «Այս առումով ՆԱՏՕ-ն պետք է լուծարվեր դեռևս այն ժամանակ, բայց այն ոչ միայն մնացել է, այլև իրեն հռչակել միակ կազմակերպությունը, որը կարող է տրամադրել անվտանգության երաշխիքներ»,- նշել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը այս քաղաքականությունն անվանել է ձախողում՝ ընդգծելով, որ դաշինքի լուծարման հարցը մնում է բաց։ Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն չեն կարողացել ապահովել կայունություն և անվտանգություն։
«Նրանց գործողությունների արդյունքը լարվածության աճն է և Եվրոպայի ռազմականացումը՝ ներառյալ Գերմանիայի։ ՆԱՏՕ-ի ջանքերը կենտրոնացած են նոր հակամարտությանը նախապատրաստվելու վրա, իսկ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջատար դեր են խաղում այդ գործում», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին նաև «ազնիվ խոսքով տրված խոստումը չկատարելու համար»: Նրա խոսքով՝ Դաշինքի ղեկավարները Գորբաչովին, իսկ հետո նաև Ելցինին հավաստիացրել են, որ դաշինքը չի ընդլայնվի դեպի արևելք:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…