Լրահոս 24/7

Հայ կյանքի ամենախոշոր վերքը ռուսասիրությունն է. Համո Օհանջանյան

Հատվածներ Բյուրո-կառավարության վարչապետ Օհանջանյանի զեկուցումից Ղարաբաղի և Զանգեզուրի մասին՝ արված Ղարաբաղի, Զանգեզուրի և Դարալագյազի դաշնակցական ընկերների ժողովում՝ հուլիս, 1920 թ.

Այսօր մենք կասկածից դուրս պիտի համարենք այն համաձայնությունը, որ կնքված է Խորհրդային Ռուսաստանի և թուրք ազգայնականների պարագլուխ Մուստաֆա Քեմալի միջև, որ ամիսներ առաջ հրատարակվեց մամուլում: Կասկածից դուրս պիտի համարենք, որովհետև բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել վերջին երկու ամիսների ընթացքում ու տեղի են ունենում նաև այսօր թե մեր երկրում և թե սահմանների վրա, ոչ այլ ինչ են, եթե ոչ հիշյալ համաձայնագիրը իրացնելու անհրաժեշտ փորձեր:

Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ է կարողանում ազատվել: Դա այն կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը:

Շրջապատված լինելով մահմեդական անբարյացկամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կույր հավատ է ունեցել, թե այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պետք է ազատի իրեն, ասածիս ապացույց կարող է լինել Ղարաբաղի վերջին դեպքերը [1920-ի ապրիլին, երբ Ադրբեջանը խորհրդայանցվեց, բոլշևիկյան 11-րդ բանակը մտավ նաև Արցախ՝ չհանդիպելով որևէ դիմադրության- ԱՆԻ]:

Ղարաբաղի հայությունը, որ երկու-երեք տարի քաջաբար դիմադրեց թշնամու հարձակումներին՝ արգելակելով թուրք-ադրբեջանական հորդաների ներխուժումը, այսօր դեռ չի ծառացել ռուս-թաթարական հրոսակախմբերի բռնության դեմ, չնայած որ կոմունիզմի դիմակի տակ իր տունն են մտել թշնամիները:

Մեր ընկերները, որոնք գտնվում էին Ղարաբաղում, տասն օր առաջ կապ չունենալով կենտրոնի հետ, քաշվել են դեպի Զանգեզուր և ապա հարձակվող զորքերի և ռուս-թաթարական խուժանի ճնշման տակ հեռացել են նաև Զանգեզուրի մեկ մասից:

Ի՞նչ պետք է անեք դուք, մենք ամենքս, դրությունը Ղարաբաղում և Զանգեզուրում վերականգնելու և առհասարակ թաթար-բոլշևիկյան վտանգը Հայաստանից հեռացնելու համար:

Իհարկե, մտքերի փոխանակությունից հետո դուք կարող եք մանրամասն գծել ձեր գործունեության ուղին, բայց ես պարտք եմ համարում կրկին անգամ հիշեցնել, որ հայ կյանքի ամենախոշոր վերքը ռուսասիրությունն է, որ պետք է բոլոր միջոցներով արմատախիլ անել, քանի որ ռուսասիրությունը ներկայումս մեր թշնամիներից խոշորագույնն է:

Փոխել հայ քաղաքացիների հոգեբանությունը, ճանաչեցնել տալ նրան իր իսկական թշնամիներին և ազատել նրան իր միամիտ հավատից, կնշանակի մեծ չափերով ապահովել Հայաստանի գոյությունն ու անձեռնմխելիությունը:

Մտեք ժողովրդի մեջ, պարզեցեք նրան դեպքերի իսկական պատկերը, և թող նա տեսնի, որ Ռուսաստանը եղբայրացել է Հայաստանի ոխերիմ թշնամի Թուրքիայի հետ, թող նա համոզվի, որ մեր սահմանների վրա կատարվող հարձակումները աշխարհակալ և բռնակալ Ռուսաստանի առաջ դեպի Թուրքիա ճանապարհ բանալու նպատակ ունի:

Թող նա հասկանա, որ քայքայված, ահաբեկված, սովի ու ցրտահարության մատնված Ռուսաստանը երբեք չի մտածել հայ ժողովրդի փրկության մասին և, վերջապես, թող նա գիտակցի, որ իր փրկության ճանապարհը հարթողը ինքն է, իսկ հարատև ապահովության և երջանկության միակ երաշխիքը՝ ամբողջացած հայրենիքի անկախությունը:

Յառաջ, թիվ 155, 24 յուլիս, 1920թ.

Թիվ 1

Recent Posts

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

2 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

8 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

14 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

11 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago