Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ինքը քաղաքական հենարան չունի։
«Ես քաղաքականությամբ ոչ մեկի հետ չեմ համագործակցում»,- ասել է նա՝ հավելելով,- «Այս պահի դրությամբ ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում։ Հետագայում միգուցե կլինի։ Ի՞նչ է պատահել։ Երբեք, մի ասա՝ երբեք»։