Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։
Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասն արցախյան գտածոներ են, մնացածը՝ հիմնականում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն, որը նվիրաբերվել է թանգարանին։
Շուշիում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…