Լրահոս 24/7
17.04.2025

Դա ծափ է Ռուսաստանին. Բաբաջանյան

Դա ծափ է Ռուսաստանին. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վարդան Ղուկասյանն այս հայտարարությամբ՝ իբր «Հայաստանը գոյություն ունի Ռուսաստանի շնորհիվ», քաղաքականապես ոչ միայն անմեղսունակ է, այլև վտանգավոր՝ սեփական պետության արժանապատվության ու պատմության նկատմամբ։ Սակայն իրական մտահոգությունը ոչ թե այդ հայտարարությունն է, այլ այն ծափերը, որ հնչեցին քաղաքապետարանի դահլիճում: Այդ ծափերն, ըստ էության, հավանություն էին տալիս ոչ թե պատմության ինչ-որ սխալ ընթերցման, այլ կոնկրետ գործողությունների, որոնց հետևանքով Հայաստանը կորցրել է հազարավոր կյանքեր, տարածքներ, ինքնիշխանություն։

Դա ծափ է Ռուսաստանին, որը 2009–2022 թվականներին Ադրբեջանին մատակարարեց միլիարդավոր դոլարների հարձակողական սպառազինություն՝ իմանալով, որ այդ զենքը կիրառվելու է Հայաստանի և Արցախի դեմ։ Դա ծափ է 2016-ի ապրիլին Ռուսաստանի անգործությանը, երբ հայկական դիրքերը հարձակման ենթարկվեցին ծանր զինատեսակներով։ Դա ծափ է 2020-ի 44-օրյա պատերազմին, երբ «ռազմավարական դաշնակիցը» դիտորդի կարգավիճակով «չնկատեց» Արցախի ռազմաքաղաքական կործանումը։ Դա ծափ է Ջերմուկի ուղղությամբ իրականացված ներխուժումին, երբ ավելի քան 200 հայ զինվոր զոհվեց, իսկ Ռուսաստանը հայտարարեց, թե «չգիտի՝ որտեղ են Հայաստանի սահմանները»։

Ծափ տվողները արդյոք գիտակցո՞ւմ են, որ ծափ են տալիս մի համակարգի, որի շնորհիվ Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, տնտեսապես խեղդվել է կախվածության ճահիճում, կորցրել է տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, իսկ հասարակությունը մաշվել է անվստահության և ապատիայի մեջ։

Վարդան Ղուկասյանն ինքնին երբեք էլ լուրջ քաղաքական դերակատար չի եղել։ Նրա այս կամ այն մանիպուլյատիվ հայտարարությանը արձագանքելը ժամանակի կորուստ կլիներ, եթե դրան չհաջորդեին ծափերով ուղեկցված արձագանքներ։ Հենց այդ արձագանքներն են, որ վկայում են՝ ստի, կախվածության ու ստորացման մշակույթը մեզանում դեռ խորապես արմատացած է։

Սակայն այսօր Հայաստանի առջև ծառացած են ճակատագրական որոշումներ։ Մարդիկ, ովքեր ապրում են անցյալի կեղծ ապահովության մեջ և ծափահարում են ճորտացման ու վասալության կործանարար գաղափարներին, պետք է հասկանան՝ այդ ծափերը հանցակցության և մեղսակցության ծափեր են։ Մեղսակցություն՝ հանուն ստի, հանուն մոլորեցման։
Հայաստանը պետք է շարժվի առաջ՝ քաղաքական սթափությամբ, արժանապատիվ հիշողությամբ և ապագայի հանդեպ գիտակցված պատասխանատվությամբ։ Այդ ճանապարհին հին կեղծիքներին և ֆաշիստական Ռուսաստանի նպատակներին ուղղված յուրաքանչյուր ծափ լռության համաձայնություն է՝ ընդդեմ նոր ճշմարտության»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է