Լրահոս 24/7

Ղուկասյան Վարդանը նորություն չէ իր պոպուլիզմով ու ֆաշիստական մտքերով

Քաղաքական գործիչ Լևոն Բարսեղյանը գրել է.

Դիմում եմ Ղուկասյան Վարդանի երեկվա հայտարարությունից վշտահար եւ այլայլված այն անձանց, որ բերանները ջուր էին առել ամբողջ քարոզարշավի ընթացքում, այն բոլոր այլանդակ հայտարարություններից հետո, որ հնչում էին այդ ընթացքում ու ծպտուն չէին հանում, որ մթոմ չեզոք ու հավասարակշիր, անկողմնակալ եւ ամպոտ դիրք էին բռնել, որ հանկարծ մեկը չասեր, թե վայ դուք չեզոք չեք…, մի խնդրանք ունեմ.

-Կեղնի՞ սուս մնաք։ Հա, առաջվա պես սուս մնացեք, որ մտածենք, թե լեզուներդ դեռ կուլ տված եք ու չեք զանազանում ֆաշիզմը մարդակենտրոնությունից, չեք զանազանում կոլաբորացիոնիզմը անկախականությունից, քրեականությունը՝ արդարականությունից, կլոունադան՝ ողջամտությունից։

Չեզոքության դիրք էի՞ք բռնել պոպուլիզմի ու պրագմատիզմի արանքում, չէիք ժպտո՞ւմ, երբ բացահայտ մարդատյաց ու ֆաշիստական հաչ էին կապել քարոզարշավի միջոցին, չէիք մտածո՞ւմ, որ էդ լռությունը ազդում է հանրային տրամադրությունների վրա։ Բա ինչո՞ւ եք մտածում, թե հիմա, երբ այդ համրությունից հետո ճղում եք ձեզ հանուն համամարդկային վեհ գաղափարների եւ ինքնիշխանության, ձեր ողբը շատ ուշագրավ ու ազդեցիկ է լինելու կրեմլահպատակներին ընտրածների ու ընտրության վրա թքածների համար։

Ղուկասյան Վարդանը նորություն չէ իր պոպուլիզմով ու ֆաշիստական մտքերով, կգա այն օրը, երբ կհատուցվի արժանիորեն, բայց այդ օրը կարող էր շուտ գալ, եթե հանցագործության հայտարարություն անողների ու չանողների արանքում չեզոք դիրք չգրավեին նրանք, որ համարում էին, թե հասարակական կյանքում անելիք կամ գոնե ասելիք ունեին։ Շարունակեք սուս մնալ, թե չէ Պուտինն իր Ղուկասյանի հետ կգա անկյուն կկանգնեցնի ձեզ, մինչեւ իրենց Լենին պապի մասին մի բան չասմունքեք, չեն թողնի զուգարան գնաք։)

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

16 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

16 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

17 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

17 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

17 hours ago