

Ջեյհուն Բայրամովը օգտակար է համարել Անթալիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպումը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջս հետ, որը համարում եմ բավականին օգտակար: Թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծել առկա հարցերը, այն թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները: Հետևաբար, ես գտնում եմ, որ հանդիպումն օգտակար էր»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք՝ այդ հանդիպմանը երեկ անդրադարձել էր նաև Արարատ Միրզոյանը. «Մենք նախարար Բայրամովի հետ Անթալիայում փորձեցինք մի փոքր առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել»
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…