Լրահոս 24/7
17.04.2025

Հնդկաստանի վարչապետ Մոդին Մոսկվա չի՞ մեկնի

Հնդկաստանի վարչապետ Մոդին Մոսկվա չի՞ մեկնի

«Մենք մայիսի 9-ին վարչապետ Մոդիին Մոսկվա այցի հրավեր ուղարկել ենք, բայց առայժմ պատասխան չունենք»,- ըստ ՌԻԱ-Նովոստիի՝ ապրիլի 17-ին ասել է արտաքին քաղաքական հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հարցին, թե Վլադիմիր Պուտինը նախատեսու՞մ է տարվա ընթացքում այցելել Հնդկաստան, Ուշակովը պատասխանել է. «Փոխայցելության հերթը մերն է, եւ մենք այդ մասին խոսում ենք»:

Հնդկաստանի վարչապետի կողմից Վլադիմիր Պուտինի հրավերին «առայժմ չպատասխանելու» մասին Ռուսաստանի նախագահի օգնականի հայտարարությունը չափազանց արտառոց է: Տառացիորեն երկու օր առաջ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը նույն ՌԻԱ-Նովոստիին ասել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի հոբելյանական տոնակատարությանը Մոսկվայում սպասում են ավելի քան երկու տասնյակ երկրների եւ կառավարությունների առաջնորդների:

Գործակալությունն, ըստ այդմ, հրապարակել է պատվավոր հյուրերի ցուցակ, որտեղ առանձին տողով նշված է, որ Մոսկվա կայցելեն Հնդկաստանի եւ Սլովակիայի վարչապետներ Մոդին եւ Ֆիցոն: Տպավորություն էր, որ պետական գործակալությունն օտարերկրյա հյուրերի ինքնությունը բացահայտել է կամ Կրեմլից ստացած հաղորդագրության, կամ Պեսկովի բանավոր ներկայացման հիման վրա:

Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտասահմանյան այցերի ժամանակացույցը կազմվում եւ համաձայնեցվում է մի քանի ամսվա կտրվածքով: Իհարկե, լինում են նաեւ «կրիզիս ուղեւորություններ», բայց մոսկովյան տոնակատարությունն անոնսավորվել է դեռեւս անցյալ տարի: Հետեւաբար, հրավերներն էլ ուղարկվել են այդ ժամանակ:

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը չէր կարող ինքնագործունեությամբ զբաղվել, ոչ էլ՝ ՌԻԱ-Նովոստին:

Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովը մայիսյան տոնակատարությանը Հնդկաստանի վարչապետի մասնակցության մասին տեղեկատվությունը հերքել է: Ըստ երեւույթին՝ Նյու-Դելիի «խնդրանքով»: Չնայած ռուս-հնդկական հարաբերությունների ավանդականությանը եւ բարեկամական բնույթին, Հնդկաստանն, այնուամենայնիվ, դեմոկրատական աշխարհի մաս է կազմում:

Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը ժողովրդավարական երկրներին կոչ է արել մայիսի 9-ին կանգնել ոչ թե Պուտինի, այլ՝ Ուկրաինայի կողքին: Ըստ տեղեկությունների, Եվրամիության մի շարք երկրների առաջնորդներ այդ օրը կայցելեն Կիեւ: Անցյալ տարի Կիեւ է այցելել նաեւ Հնդկաստանի վարչապետ Մոդին: Այդ առթիվ Ռուսաստանը պաշտոնական բողոք չի հայտնել, բայց որ Մոսկվայում այդ այցից «չեն տպավորվել»՝ փաստ է:

Մոսկովյան տոնակատարությանը մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ: Եւ հարց է՝ Հնդկաստանի վարչապետը կընդունի՞ Պուտինի հրավերը: Բանն այն է նաեւ, որ նրա «տրամաչափի» միակ դեմքը, որ կարող է Մոսկվա այցելել, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է, իսկ Պեկինը եւ Նյու-Դելին շատ բարդ հարաբերությունների մեջ են:

Մոդիի Մոսկվա չայցելելու պատճառ կարող է լինել նաեւ Ռուսաստանի նախաձեռնությունը, որ ենթադրում է ԵԱՏՄ-Պակիստան ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրում: Հնդկաստանը եւ Պակիստանը փաստացի պատերազմի մեջ են, մարտի վերջին-ապրիլի առաջին օրերին Ջամու-Քաշմիրի «վիճելի գոտում» զինված բախումներ են եղել: Պակիստանի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի ռեժիմը միանշանակորեն հակասում է Հնդկաստանի շահերին:

Իհարկե, բացառված չէ, որ միջազգային քաղաքական օրակարգի որեւէ կտրուկ փոփոխության դեպքում Հնդկաստանի վարչապետը դրական պատասխանի Պուտինի հրավերին եւ մեկնի Մոսկվա: Բայց առ այս պահը, ինչպես հասկացվում է Հնդկաստան Պուտինի պատասխան այց կատարելու մասին նրա օգնական Ուշակովի խոսքից, ռուս-հնդկական «սեղանին դելիկատես չկա»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է