Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ուֆայում վառվել է «ՈւֆաՆեֆթեխիմ» նավթաքիմիական գործարանը: Հրդեհն սկսվել է արտադրական եռահարկ շենքում, կրակը տարածվել է 1600 քառ. մետր տարածքում:
Տարածաշրջանային ԱԻՆ-ում պնդում են, որ բնակչության համար սպառնալիքներ չկան, տարհանում չի իրականացվել: Կրակի դեմ պայքարում են 75 մարդ և տեխնիկայի 21 միավոր:
Զոհեր և տուժածներ չկան: