Լրահոս 24/7
21.04.2025

Արցախի իշխանություն կա՞, թե՞ չկա

Արցախի իշխանություն կա՞, թե՞ չկա

Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծ է ընդունել, որ ուղարկվել է Գերագույն դատարան, իսկ վերջինս այն ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող: Արցախի Ազգային ժողովի կայքը բռնատեղահանությունից որոշ ժամանակ անց այլեւս չի գործում, ուստի այդ օրենքի նախագծին ծանոթանալու հնարավորություն չկա:

Դատելով մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից, խոսքը վերաբերում է Արցախի իշխանությունների լիազորությունների երկարաձգման մասին: Ընտրված Ազգային ժողովի եւ նրա կողմից 2023 թվականի սեպտեմբերի 9-ին նշանակված նախագահի լիազորություններն առաջիկա մայիսի 21-ին սպառվում են: Այդ իսկ պատճառով Ազգային ժողովը, որքանով հասկացվում է, սահմանադրական օրենքով նրանց լիազորությունները երկարաձգում է, որպեսզի պետականության հաջորդայնությունը չխզվի:

Որքանո՞վ է այդ նախաձեռնությունը լիովին օրինական, կհաջողվի՞ Ազգային ժողովում հասնել քաղաքական կոնսենսուսի, թե՞՝ ոչ, պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին: Ժամանակը շատ սուղ է, խնդիրը՝ չափազանց նուրբ: Ընդ որում, դա վերաբերում է իրավիճակի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական, այդ թվում՝ արտաքին, զգայունությանը:

Բայց հետաքրքիր է նաեւ հարցի մյուս կողմը: Ապրիլի 18-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Նաիրի Զարյան 17 հասցեում հավաքված մի քանի տասնյակ համերկրացիներին ասել է, որ կոռուպցիայի բացահայտման հարցում ինքը լիազորություններ չունի, քննություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի պատկան մարմինները:

Եթե Արցախի Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծն ուղարկել է Գերագույն դատարան, վերջինս էլ որոշել է, որ այն միանգամայն օրինական է, նշանակում է, որ Արցախի իշխանության օրենսդիր եւ դատական թեւերը գործում են, լիազորությունների մեջ են: Իսկ եթե օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ապա այն ուղարկվելու է նախագահին, որովհետեւ օրենքներն ուժի մեջ են մտնում միայն նրա կողմից ստորագրվելուց հետո՝ իր կողմից սահմանված ժամկետում եւ կարգով:

Հայտնի է Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նաեւ մի շարք պաշտոնյաների լիազորում է հասարակական կարգով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Եթե այդ ցանկում Արցախի գլխավոր դատախազը չկա, ապա ոչինչ չի խանգարում, որ Շահրամանյանը լրացում կատարի եւ այն նյութերը, որ փոխանցել է Հայաստանի գլխավոր դատախազությանը, տրամադրի Արցախի Ազգային ժողովի կողմից ընտրված գլխավոր դատախազին, որպեսզի նա վարույթ հարուցի եւ նախաքննություն սկսի: Եթե Արցախի դատական իշխանությունը լիազորությունների մեջ է, ապա դատախազությունն ինչու՞ չի գործում:

Կարող են առարկել, որ Արցախի դատախազությունը Հայաստանի տարածքում չի կարող կոնկրետ քրեա-իրավական որոշումներ կայացնել: Բայց Արցախի նախագահը կարո՞ղ է հանձնարարել, որ Արցախի գլխավոր դատախազը, եթե կարելի է այսպես ասել՝ հանրային հետաքննություն սկսի: Էլեկտրոնային կրիչները, որ երկու հիմնադրամի գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր են, հնարավոր չէ՞ տրամադրել Արցախի գլխավոր դատախազին, որպեսզի այդ հիմքով ուսումնասիրություն սկսի:

Արցախի նախագահի, որոշ քաղաքական եւ հանրային գործիչների խոսույթից տպավորություն է ստեղծվում, թե նրաք ուզում են ասել, որ Հայաստանի իրավապահ մարմինները կոռուպցիայի բացահայտմամբ շահագրգռված չեն: Նրանք բողոքի ակցիայի մասնակիցներին ուղղորդում են դեպի Հայաստանի գլխավոր դատախազություն:

Բայց եթե առերեւույթ հանցագործությունների բացահայտմամբ իրենք շահագրգռված են, ապա կարելի է հիշեցնել, որ երբ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվում էր պետական նախարար, նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում դրվատել է հիմնադրամների գործունեության ուսումնասիրության նրա փորձը եւ հանձնարարել, որ նոր պաշտոնում առավել հետեւողական գտնվի: Դա նշանակում է, որ Արցախի դատախազությունն արդեն այն ժամանակ նյութեր նախապատրաստել է: Դատախազության էլեկտրոնային կրիչները չե՞ն պահպանվել, հնարավոր չէ՞ այդ հիման վրա պատկերն ամբողջացնել եւ հանրային հրապարակում անել: Այդ դեպքում Հայաստանի պատկան մարմինները պարզապես հարկադրված կլինեն իրավական գնահատական տալ:

Թե չէ ստացվում է, որ պահանջ ներկայացնելիս Արցախի իշխանությունը կա, բայց պարտականություն կատարելու համար լիազորություններ չունի: Իսկ հանրային հաշվետվողականության պարտք ունի՞:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է