Լրահոս 24/7

Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են. քաղաքապետ

«Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են». հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։

«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին։ Նա նշել է, թե դեպքը վարչական շրջանում տեղի չի ունեցել, ոչ էլ՝ իր ներկայությամբ. «Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»։

Քաղաքապետ Ավինյանն էլ ասել է, թե խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև՝ ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու. «Նման բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Որքա՞ն տեղի ունենա այս գործընթացը, որ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Ես կարծում եմ՝ իրավապահներն իրենք գործառույթը պետք է իրականացնեն, բայց մենք էլ անելիք ունենք՝ համակարգային վերլուծության տրամաբանությամբ»։ Ըստ նրա, գայթակղությունը մեծ է, և պետք է համակարգային լուծումներ գտնել։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago