Ճապոնիայի կառավարությանը կից Պետական փորձագիտական խորհուրդը դեկտեմբերի 23-ին Մեյձիի համալսարանի հետազոտողների խմբին՝ պրոֆեսոր Հիրոսի Նագասիմայի գլխավորությամբ, թույլատրել Է կատարել խոզի օրգանիզմում մարդու ենթաստամոքսային գեղձի բուծման՝ երկրում առաջին գիտափորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը:
Պրոֆեսոր Նագասիմայի խումբը մտադիր Է գենետիկական մանիպուլյացիաների միջոցով խոզի բեղմնավորված ձվաբջիջը զրկել ենթաստամոքսային գեղձ ստեղծելու հնարավորությունից: Այնուհետեւ այնտեղ կներդրվեն մարդու մակածված ցողունային բջիջներ: Խոզի օրգանիզմ վերադառնալուց հետո ձվաբջիջը պետք Է զարգանա որպես ենթաստամոքսային գեղձի սաղմ, որն ունի մարդու օրգանին մոտ հատկանիշներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։