Լրահոս 24/7
23.04.2025

209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների համար

209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների համար

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որոշման նպատակն է ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: «Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը»,- ասել է Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դիմումների ընդունման ժամկետը՝ գործընթացի մեկնարկը սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունվարի 31-ը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ այս պահի դրությամբ 9630 դիմումից բավարարվել է 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված 1896 անձի համար աջակցությունը, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում՝ կլինի 2968 անձ՝ որպես ծրագրի շահառու, փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա:

Ըստ փոխնախարարի՝ պոտենցիալ շահառուների թիվը 218 հազար է, մինչև 1 մլն դրամ ունեցող վարկային բեռի թիվը՝ 168 մլրդ դրամ. «218 հազար անձից մոտավորապես 40 600–ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեցել է զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026 թ. հունվարի 31-ին, առնվազ 90 հազար անձի ևս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակում: Եվ մենք կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից՝ առնվազն 60 տոկոսի ներգրավում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության պատշաճ ապահովումը։ Վարչապետը լավ նորություն է համարել փոխնախարարի ներկայացրած այն ցուցանիշը, որի համաձայն՝ միջոցառմանը դիմած շահառուներից 680-ն առաջին անգամ է մտել աշխատաշուկա: Այսինքն՝ նրանք նախորդող ամսին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, ինչը թվային ցուցանիշների մեջ կազմում է 22 տոկոս:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի դուալ արդյունք՝ բանկերն էլ են դրանից եկամուտ ստանում: Ըստ փոխվարչապետի՝ բանկերը հիմա պետք է զանգեն իրենց այդ հաճախորդներին, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է