Լրահոս 24/7
23.04.2025

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները:

Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն:

Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության:

Լրահոս
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20

Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31

Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56

Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14

Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23

Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44

«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39

ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
11:32

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
11:19