ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ։
1915-ի իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն հետևողական է և հիմնված մարդասիրական սկզբունքների վրա», – ՌԴ ԱԳՆ խոսնակը:














