Աշխարհ
24.04.2025

Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար

Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով, որի զոհ են դարձել 26 մարդ։ Նյու Դելին մեղադրել է Իսլամաբադին՝ նշելով, որ հարձակումը կապեր ունի Պակիստանի հետ։ Հնդկաստանի ոստիկանությունը հրապարակել է երեք զինյալ կասկածյալների անուններ՝ նշելով, որ նրանցից երկուսը Պակիստանից են, սակայն Նյու Դելին դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել այդ կապերի վերաբերյալ և հավելյալ մանրամասներ չի հաղորդել։

Պակիստանը կտրականապես հերքել է իր առնչությունը՝ նշելով, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ զինված խմբավորումը՝ «Քաշմիրի Դիմադրություն» անվանմամբ։

Հնդկաստանը թուլացրել է դիվանագիտական հարաբերությունները Պակիստանի հետ՝ կասեցնելով վեց տասնամյակ գործող Ինդուսի գետի ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագիրը և փակելով երկու երկրների միջև գործող միակ ցամաքային անցակետը։ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է նաև, որ ապրիլի 27-ից օրվանից չեղարկվելու են պակիստանցի քաղաքացիներին տրված բոլոր վիզաները, բացի այդ, հնդիկներին խորհուրդ է տրվել զերծ մնալ Պակիստան ուղևորություններից։

Ի պատասխան՝ Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և մերժել Նյու Դելիի կողմից Ինդուսի գետի ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագրի կասեցումը:

«Պակիստանի ինքնիշխանությանը կամ նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կստանա կոշտ ու համարժեք պատասխան բոլոր ոլորտներում», – նշված է Պակիստանի վարչապետի աշխատակազմի կողմից արված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պակիստանին պատկանող ջրերը կանգնեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ կդիտվի որպես պատերազմի ակտ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է