ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 26-ին կմասնակցի Հռոմի Պապի հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում։














