Գլխավոր
23.12.2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամում խախտումներ են հայտնաբերվել շուրջ 90 մլն դրամ արժեքով կնքված գործարքներում

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով Հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին արվել են առաջարկություններ www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Լրահոս
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
16:57

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
16:44
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
16:22

Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
15:55

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
15:48

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
15:28

Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն
15:06

Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
14:50

Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան
14:24
Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
14:14

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ
13:51

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
13:31

Առողջության ապահովագրության շահառուների թիվն աճել է. Ավանեսյան
13:23

Գիտե՞ք, որ պատգամավորները ստանալու են միջինից մի քանի անգամ բարձր թոշակ․ Մեսրոպ Առաքելյան
12:59

Հունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. Ավանեսյան
12:43