Լրահոս 24/7
29.04.2025

Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը, պիտի սերնդե-սերունդ պատասխան տան. Բաբաջանյան

Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը, պիտի սերնդե-սերունդ պատասխան տան. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, գաղտնի հրամաններով բանակը բերվեց Երևանի կենտրոն՝ ընդդեմ սեփական ժողովրդի։ Հայաստանի զինված ուժերը օգտագործվեցին ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ՝ սեփական քաղաքացիների: Պաշտոնապես 10 անմեղ քաղաքացիներ գնդակահարվեցին, որպեսզի Քոչարյանը, Սերժը և իրենց քրեաօլիգարխիկ հանցախումբը պահեն իշխանությունը։

Հայաստանի սահմանադրությունը արգելում է բանակի մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Սա պետականության ամենաֆունդամենտալ սկզբունքներից մեկն է՝ բանակը պետք է լինի ժողովրդի, ոչ թե իշխող խմբի պաշտպանը։ Սակայն Քոչարյանի ռեժիմի համար սահմանադրությունը և սեփական ժողովրդի կյանքը երբեք արժեք չեն ունեցել։ Նրանց միակ օրենքը իշխանությունը պահելն էր՝ արյան և վախի միջոցով։

Բանակի ներգրավումը քաղաքական պրոցեսներին սկսվեց դեռևս 1998-ից՝ երբ ընտրությունների արդյունքները վճռվում էին զորամասերի, բարձրաստիճան սպայակազմի և սպաների պարտադրված քվեարկությամբ։ 1998-ին, 1999-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին, 2017-ին ամբողջ զինված ուժերը, սպայական կազմը, վարչական ռեսուրսը մոբիլիզացվում էին ոչ թե արտաքին վտանգի դեմ, այլ սեփական ժողովրդի ազատ կամքի։ Հայրենիքի պաշտպանները վերածվում էին ռեժիմի ընտրական մեքենայի գործիքի։ Այս ամենը կազմակերպվում էր ամենաբարձր մակարդակով՝ անմիջապես հրահանգված Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Այսօր այդ նույն մարդը, որ բանակը իջեցրել էր ընտրակեղծարար մեքենայի մակարդակի, համարձակվում է խոսել իր պաշտոնավարման ժամանակ «մարտունակ բանակի» մասին։

Քո մարտունակ բանակը այն բանակն էր, որի նախարարներն ու շտաբի պետերը արդեն յոթ տարի փախած են երկրից, որովհետև վախենում են արդարադատութունից, բանակ, որը թալանվեց մինչև վերջին փամփուշտը, որի գեներալները տներ էին կառուցում և պարգևատրում սեփական շքախմբերը՝ մատաղ երեխաների հաշվին։

Քո բանակը այն բանակն էր, որի զինվորն իր ոտքերի տակ սառը ցեխի մեջ պառկած պահում էր դիրքը, երբ պաշտպանության նախարարը Վահագնի թաղամասում ֆրանսիական ոճի պալատ էր կառուցում։ Քո բանակը այն բանակն էր, որին թալանելով, զինաթափելով, ստորացնելով՝ հասցրիք այնտեղ, որ Հայաստանը 2020-ին ստիպված եղավ կռվել ամենաանհավասար պատերազմում։

Մեր երկրում իսկական հաղթանակը սկսվելու է ոչ միայն արտաքին հաղթանակով, այլ ներքին դավաճանության «կախաղաններով»։

Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը՝ հանուն իրենց աթոռների, պիտի սերնդե-սերունդ պատասխան տան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է