Լրահոս 24/7
30.04.2025

Ռուսական «զրահագնացքի հաջորդ կայարանը» Մոլդովա՞ն է

Ռուսական «զրահագնացքի հաջորդ կայարանը» Մոլդովա՞ն է

Ապրիլի 30-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Յուգրա քաղաքում «կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալների, Ուկրաինայում 1980թ. ծնված, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած եւ 1976 թ.ծնված Բելառուսի քաղաքացի հանդիսացող անձանց հակաօրինական գործողությունները»: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ անձինք Յուրգա քաղաքի բազմաբնակարանային շենքերից մեկում «ինքնաշեն պայթուցիկ սարք հավաքելիս թույլ են տվել տեխնիկական սխալ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, չորս անձ տեղափոխվել է հիվանդանոց, ավերվել է երկու բնակարան»: ԱԴԾ-ի տեղեկացվածությամբ՝ նշված անձինք «մտադրված էին ահաբեկչություն իրականացնել տեղական ինքնապաշտպանության գումարտակի մարտիկներից մեկի նկատմամբ, որ կռվել է Ուկրաինայի դեմ»:

Այս պատմությունը խիստ արտառոց է թեկուզ այն առումով, որ երկու բնակարանի ավերման պատճառ դարձած պայթյունի հետեւանքով մարդկային զոհեր չեն եղել, իսկ թե ուկրաինական հատուկ ծառայություններն ինչու՞ պիտի հետաքրքրված լինեին ռուսաստանցի շարքային «կամավորականի սպանությամբ»՝ ոչ մի տրամաբանական հիմնավորման չի տրվում:

Ուշագրավ է նույն հաղորդագրության վերջին մասը, ըստ որի ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են նաեւ 1977 թ. ծնված՝ Մոլդովայի քաղաքացու, որ «Մերսեդես-սպրինտեր» սեփական միկրոավտոբուսով «Լեհաստանի եւ Բելառուսի տարածքով Խանտի –Մանսիյսկ է հասցրեց ռումբի բաղադրամասեր՝ քողարկելով դրանք որպես ակումուլյատորային պտուտակայան եւ հոտավետ մոմ, որ նրան է փոխանցել Իվանո-Ֆրանկովսկում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Վալենտին Պավլյուկը»:

Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդագրությունը եզրափակել է քաղաքական բնույթի ընդհանրացմամբ. «Ուկրաինական հատուկ ծառայությունները, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի վարչախմբի թողտվությամբ շարունակում են հանրապետության տարածքը եւ նրա քաղաքացիներին օգտագործել գործակալական ցանց հավաքագրելու եւ վարժեցնելու եւ հետագայում երբ տվյալ գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, չկա ահաբեկչություն իրակաանցնելու Ռուսաստան տեղափոխելու համար»: Այս հայտարարությունը զուտ քաղաքական է, քանի որ նույն տեղում ասվում է, որ նախաքննությունն է սկսվել: Այսինքն, չկա դատարանի վերջնական վճիռ, իսկ Ռուսաստանի ԱԴԾ-ն արդեն «ապացուցված» համարում, որ Խանտի-Մանսիյսկ «հասցված պայթյուցիկ նյութերը տեղ են հասցվել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի թողտվությամբ»:

Ռուսաստանի եւ Մոլդովայի հարաբերությունները լարված են՝ կապված նախագահական ընտրությունների եւ Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի հետ: Մոլդովական հատուկ ծառայությունները ձերբակալել են Գագաուզիայի ինքնավարության «բաշկան» Գուցուլին, դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Հետաքննվում է նախագահական ընտրությունների եւ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում մոլդովացի օլիգարխ Շորի կողմից «երեք հարյուր հազար քվե գնելու» գործը: Շորը բնակվում է Մոսկվայում:

Խիստ ուշագրավ է, որ ՌԴ ԱԴԾ հիշյալ հաղորդագրությունը հաջորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւի հայտարարությանը, որ «Օդեսան եւ օդեսացիներն Ուկրաինայի հետ ոչ մի ընդհանրություն չունեն»: Օդեսայի մարզը սահմանակից է Մոլդովայի Մերձդնեստրի շրջանին, որն ավելի քան երեք տասնամյակ է՝ ինքնահռչակված է որպես «անկախ հանրապետություն»: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի «զրահագնացքի հաջորդ կանգառ» կլինի Մոլդովան:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է