Բռնության նկատմամբ բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակը ով է, և ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում: Այդ մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հետևողական գնում են նրան, որ քրեական գործերի շրջանակում այդ անձինք հավուր պատշաճի պատասխանատվություն կրեն:
Նախարարը տեղեկացրել է, որ նաև քննարկվում է շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու հարցը:
«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը, որպեսզի թե՛ չզիջման, թե՛ այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք»,- ասաց նախարարը:














