

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։
ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում և համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։ ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերության 50-ից ավելի ազատ հաստիքներին ՄՌԿ, ՏՏ, ֆինանսների, ադմինիստրատիվ և այլ բաժիններում։ Ի դեպ, ընկերությունն այս տարի ներկայացել էր տարբերվող տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին համտեսելու սուրճ և հյութեր, օգտվելու ձեռքերի մերսման ծառայությունից, ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարահանում ունենալ իրենց CV-ի կամ LinkedIn պրոֆիլի համար։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն անմասն չի մնացել նաև մասնագիտական քննարկումներից․ ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը բանախոսությամբ հանդես է եկել «Փափուկ հմտություններ, բարդ հաղթանակներ․ Կարիերայի իրական գերուժը» թեմայով․ «Կարծում եմ այսօր բոլոր գործատուները միանշանակ հանգել են այն մտքին, որ թեև տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը միգուցե շատ կարևոր են, սակայն փափուկ հմտությունները ոչ պակաս կարևոր են և կարելի է ասել բարձրանում են առաջին շեմ», – ասել է նա։
Երկօրյա փառատոնի ընթացքում ՍոֆթԿոնստրակտը ներկայացրել է ընկերության արժեքները, թիմային մշակույթն ու հնարավորությունները թե՛ սկսնակ մասնագետների, թե՛ փորձառու թեկնածուների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նոր աշխատանքային և գործնական պայմանավորվածություններ։
CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Երկու տարվա ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ և հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։ ՊԵԿ-ի 2025թ․ տվյալներով ընկերությունը Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների տասնյակում է։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…