Լրահոս 24/7
30.04.2025

Ի՞նչ է Նեթանյահուն հասկացնում Ալիեւին

Ի՞նչ է Նեթանյահուն հասկացնում Ալիեւին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բաքու կայցելի մայիսի 7-ին: Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը, հղելով իսրայելական անանուն աղբյուրներին, գրում է, որ նրա «պետական այցը կտեւի մինչեւ մայիսի 11-ը»: Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը՝ բարդ է ասել: Ըստ ադրբեջանական կողմի, այդ ընթացքում նախատեսված է Ալիեւ-Նաթանյահու «մեկ հանդիպում, որ կկայանա մայիսի 8-ին, իսկ հաջորդ օրն Ադրբեջանի նախագահը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հաղթանակի հոբելյանական տարեդարձի հանդիսություններին»:

Եթե տեղեկությունը ճիշտ է, եւ Իսրայելի վարչապետն իրոք Բաքվում է գտնվելու մինչեւ մայիսի 11-ը, ապա կարելի է ենթադրել, որ նա Ալիեւի միջոցով Ռուսաստանի նախագահ Պուտինին շատ կարեւոր ուղերձ է փոխանցելու եւ սպասելու է պատասխանի: Բայց Դամասկոսից ստացվող տեղեկատվությունը չի վկայում, որ Նեթանյահուն Սիրիայի հարցում նահանջի որեւէ մտադրություն ունի: Նախօրեին իսրայելական մամուլը փոխանցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Զամիրի հայտարարությունը, որ եթե Սիրիայի իշխանությունները չդադարեցնեն դրուզական համայնքի դեմ հարձակումները, ապա իսրայելական բանակը կանխարգելիչ հարվածների կհասցնի սիրիական ռազմական թիրախներին:

Ապրիլի 30-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի օդուժը ռմբակոծել եւ հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններում տեղակայված՝ Սիրիայի անցումային կառավարությանը ենթակա ռազմական ուժերի հենակետերին: Մանրամասնություններ առայժմ հայտնի չեն:

Սիրիան փաստացի կանոնավոր բանակ դեռեւս չունի, կառավարությանը ենթարկվում են ջիհադական եւ հիմնականում էթնիկ թուրքմեններից կազմված խմբավորումները, որ ավելի քան մեկ տասնամյակ գործել են թուրք սպաների հրամանատարության ներքո:

Ադրբեջան այցից մեկ շաբաթ առաջ ընդունելով Դամասկոսի արվարձաններում Թուրքիայի հովանավորությունը վայելող ջիհադական եւ թուրքմենական զինված խմբավորումների դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու որոշում, Բենիամին Նեթանյահուն պարզորոշ հասկացնում է, որ «Աբրահամի ուխտին» միանալու առաջարկը Սիրիայի անցումային կառավարությունը մերժել է Անկարայի ցուցումով:

Նեթանյահուի այդ քայլն Անկարային հղած դիվանագիտական չափազանց կոշտ ազդակ է եւ վկայում է, որ նա Սիրիայի օկուպացված տարածքներից իսրայելական բանակը դուրս բերելու թուրքական առաջարկը մերժում է: Դրուզներին առնելով իր հովանու ներքո՝ Իսրայելը բաց տեքստով ասում է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում:

Իսրայելի վարչապետի Բաքու այցի հիմնական նպատակը մեկն է՝ ստանալ «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի միանալու համաձայնություն: Նման պահանջ Սիրիային ներկայացրել է ԱՄՆ-ը եւ ստացել դիվանագիտորեն ոչ այնքան կոռեկտ ձեւակերպված պատասխան. «Դամասկոսը դեմ չէ Իսրայելի հետ հարաբերությունների հաստատմանը, եթե իսրայելական բանակը հեռանա օկուպացված տարածքներից»: Փաստացի դա հակընդդեմ պահանջ է եւ ուղղված է Վաշինգտոնին այն իմաստով, որ ԱՄՆ-ը կարող է Իսրայելին հարկադրել, բայց ազդեցության լծակները չի գործադրում:

Ստացվում է, որ Ադրբեջան ուղեւորվելուց մեկ շաբաթ առաջ Նաթանյահուն Սիրիայի իշխանություններին «Աբրահամի ուխտից» հրաժարվելու համար խստորեն պատժում է: Ալիեւի համար ստեղծվում է բարդ իրավիճակ: Եթե նա ընդունի «Աբրահամի ուխտը», կհակադրվի ոչ միայն Իրանին, այլեւ Թուրքիային: Իսկ նրան ի՞նչ կարժենա Նաթանյահուին Բաքվում դատարկաձեռն թողնելը: Մանավանդ, որ դա նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հնարավորության էական նվազում կլինի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է