Լրահոս 24/7
01.05.2025

Ինչու՞ է ոմանց թվում, որ ժողովրդավարությունը մանանա է, որ տալիս է բոլոր հարցերի պատասխանը

Ինչու՞ է ոմանց թվում, որ ժողովրդավարությունը մանանա է, որ տալիս է բոլոր հարցերի պատասխանը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը գրել է.

Չեմ կարող չհարցնել՝ ինչու՞ է ոմանց թվում, որ ժողովրդավարությունը մանանա է ու համադարման, որ տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Եվ հնարավոր չէ՞ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ եզրակացնել, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի: Հնարավոր չէ՞ համադրել փաստերը՝ եզրակացնելու.

Որ 2026-ի ընտրությունների գլխավոր նպատակը լինելու է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններով ՌԴ դրածոյին իշխանության բերելը: Նպատակ, որ փառահեղ ձախողվեց 2020-ից առայսօր, նպատակ, որ Կրեմլի համար սակրալ է, որովհետև որևէ ժողովրդավարություն ՌԴ-ի համար մահացու վտանգ է, որովհետև ՌԴ-ն Հայաստանն ուզում է տեսնել Բելառուսի կարգավիճակով:

Որ հեղաշրջման պիլոտային ծրագիրն առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններում ու ձախողվեց, որովհետև 《Հանրապետությունը》 թույլ չտվեց Կրեմլի վկաներին Հայաստանի ռուսաֆիկացումը սկսել Երևանից, երկրորդ փորձը Գյումրիում էր՝ հաջողված փորձը, բնավ էլ ոչ պատահաբար Կոմունիստական կուսակցության /միայն անվանական գոյություն ունեցող/անվան տակ: Հեղաշրջման պիլոտային ծրագրի երրորդ ու վճռորոշ փորձը՝ արդեն համապետական կտրվածքով, ձեռնարկվելու է 2026-ին:

Տարատեսակ բլոգերների, 《հասարակական ակտիվիստների》 անվան տակ են հանդես գալիս պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածները, որովհետև այդ նպատակով գործող կուսակցությունները ձախողվել են: Իզուր չեն Կրեմլում որոշել Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողին փոխել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Դմիտրի Կոզակին փոխարինել է նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն։ Իմա՝ Կոզակն ու նրա հայաստանյան 《գործընկերները》 անվավեր են ճանաչվել ձախողման համար, Կիրիենկոյին նշանակել են սադրանքներ կազմակերպելու նպատակով, որովհետև Կրեմլի գնահատականով՝ «Հայաստանի ղեկավարությունն ակտիվորեն շարժվում է դեպի Արևմուտք, որ Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից անընդունելի է» /«Վեդոմոստի»/:

Որ 《Հանրապետությունը》 դարձել է թիրախ, որովհետև պաշտպանել ու պաշտպանելու է ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը և խոչընդոտ է պետությունը ներսից ու դրսից կազմաքանդելու ճանապարհին:

Որ 《Հանրապետությունը》 պաշտպանել ու պաշտպանելու է միջին վիճակագրական հայի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, որի հիմքում ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ իրավունքն է: Ճիշտ այն իրավունքը, որ հաճույքով ու նվիրվածությամբ ոտնահարում են դոգիստները՝ սպառնալիքներով ու շանտաժով մտնելով պետական ծառայողների ընտանիքներ, վիրավորելով ու իրենց հասու ժանրով անվանարկելով նրանց: Եվ հիմա, երբ գլխավոր 《դոգը》 օվկիանոսից այն կողմ հարկադիր 《անգործության》 է մատնվել, ճիշտ նույն մարտավարությունը շարունակվում է այլոց դեմքով: Նպատակը նույնն է՝ զրպարտությամբ, սադրանքներով կազմալուծել պետական ծառայողների աշխատանքը, անձնական վիրավորանքներով, սպառնալիքներով, ինչու՞ ոչ, նաև ծեծկռտուքներ հրահրելով՝ նրանց դարձնել հասարակական պարսավանքի թեմա՝ իրենց ծառայության մեջ գտնվող կեղծ լրագրողների, իրականում՝ քարոզիչների աջակցությամբ: Միանշանակ սա այն դեպքը չէ, երբ կարող է շրջանառության մեջ դրվել ժողովրդավարության հետ հակադրության թեզը, որովհետև ժողովրդավարությունը չի սահմանում, որ քաղաքացիների մի մասը իրավունք ունի պետություն քանդել, մյուս մասը իրավունք չունի պաշտպանել պետությունը:

《Հանրապետությունը》 հավատարիմ է իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը և համարժեք արձագանք է տալու բոլոր սադրանքներին: Մենք չենք արդարանում ու չենք մեղադրում, մենք ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՆՔ, որ ժողովրդավարությունը ինքնին պաշտպանություն չէ, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել՝ անհրաժեշտության դեպքում նաև բռունցքներով, որովհետև մեզ համար ինքնիշխանությունը ԱՆՍԱԿԱՐԿ ԱՐԺԵՔ Է:

Հ.Գ.Մենք միայն Նոր Նորք վարչական շրջանում չենք, մենք ամենուր ենք, ցանկացած կոգնիտիվ, վիրտուալ, տեղեկատվական պատերազմ մեր դեմ՝ մեզ չի թուլացնելու՝ մենք եկվոր ու անցվոր չենք, մերը այս երկրի սիրտը պահելն է…

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է