Լրահոս 24/7
01.05.2025

Շուշին հերոսությա՞ն, թե՞ Փանահ խանին հպատակության խորհրդանիշ էր

Շուշին հերոսությա՞ն, թե՞ Փանահ խանին հպատակության խորհրդանիշ էր

Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի «միտքը», որ տասնյակ լրատվամիջոցներ պարբերաբար թարմացնում –տիրաժավորում են, կոնտեքստից կտրված է: Փաշինյանն ասել է, որ եթե Շուշին վերջնականապես հայկական էր, ապա ինչու՞ «դժբախտ եւ դժգույն էր»: Փաշինյանին, ըստ երեւույթին, խանգարել է քաղաքական կաշկանդվածությունը, այլապես պիտի հարցներ. «Եթե Շուշին ազատագրվել էր որպես հայկական քաղաք, ապա ինչու՞ 1992 թվականի մայիսի 9-ին հրդեհվեց»: Սա անհերքելի փաստ է, որ ոչ մի բացատրության չի տրվում:

Ով այդ տարիներին Շուշին տեսել է, կվկայի, որ քաղաքի հրդեհից փրկված տները, շինությունները «զարդարված էին» կարմիր ներկով ռուսերեն գրություններով. «Занято»: Եւ իշխանությունները գիտեին, թե որ դարպասի որ գրության հեղինակը եւ սեփականատերն ով է, ինչ պայմաններում են ապրում քաղաք վերադարձած շուշեցի հայերը, ովքեր են օրնիբուն խրախճանում նախկին առողջարանային համալիրում:

Այդ վերաբերմունքը կարելի էր համարել ԼՂՀ պետական համակարգի չկայացածությամբ, զինվորականության հանդեպ լոյալ վերաբերմունքով, ռազմավարի տիրապետման պատմականորեն արդարացվող ավանդույթով, մարդկային գործոնով, եթե 2008 թվականին լույս չտեսներ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը՝ 18-րդ դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում» գրքույկը:

Ընդսմին, այդ «աշխատությունը» տպագրության է երաշխավորել ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ գիտական գրախոսը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանն է: Ո՞րն է Դավիթ Բաբայանի առաջադրած պատմա-քաղաքագիտական կոնցեպտը: Ըստ հեղինակի՝ «Ղարաբաղի խանությունը ստեղծել են հայ մելիքները եւ որպես կառավարիչ հրավիրել սարիջալու թուրքոմանական ցեղի առաջնորդ Փանահին, եւ դա արցախյան դիվանագիտության փայլուն հաղթանակն էր»:

Այդ գրքույկի տպագրության առթիվ «Առավոտ» օրաթերթում լույս է տեսել խիստ քննադատական հոդված, որի հեղինակն իր հիմնավոր դիտողություններն ամփոփել է այսպես. «Պարոն Բաբայան, Ձեր հորինվածքներով լեզու եք դնում թշնամու բերանում եւ նսեմացնում արցախահայության դարավոր հերոսական պայքարը»: Ավելի վաղ պատմա-քաղաքագիտական այդ կոնցեպտը սուր քննադատության է ենթարկել 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Միքայել Բեգլարյանը՝ հանրապետական «Ազատ Արցախ» թերթում տպագրած հոդվածով:

Ե՞րբ է հղացվել «Ղարաբաղի խանության հայկականության» կոնցեպտը՝ կարեւոր չէ: Էական է, որ այն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության, այսինքն՝ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ Երեւանում տպագրվել է 2008 թվականին, 2007-ի նախագահական ընտրությունների հաջորդ տարում, երբ հեղինակն զբաղեցնում էր պետական քարոզչության մարմնի ղեկավարի պաշտոնը, ներկայացնում էր նախագահ Բակո Սահակյանին:

ԼՂՀ նախագահի 2007 թվականի ընտրություններն աննախադեպ էին: Թեկնածուների առաջադրման փուլում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդես էր եկել Բակո Սահակյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու եւ միասնաբար նրան սատարելու առաջարկությամբ, որին միացել էր «Ազատ հայրենիք» կուսակցությունը, իսկ կարճ երկմտությունից հետո՝ նաեւ ԱԺԿ-ն, որի առաջնորդ Աշոտ Ղուլյանն զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այսպիսով, նախագահ Բակո Սահակյանի քաղաքական հենարան էին ՀՅԴ-ն, «Ազատ հայրենիքը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»:

Ստացվում է, որ քաղաքական այդ երեք ուժերը կիսում էին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի պատմա-քաղաքագիտական կոնցեպտը, որ սարիջալու Փանահի կողմից Շուշի բեդամրոցի վերանորոգումը, այնտեղ թուրքախոս ցեղախմբերի բնակեցումը ոչ թե ռազմական ագրեսիա էր հայ մելիքների եւ բնակչության դեմ, այլ՝ «արցախյան դիվանագիտության փայլուն հաղթանակ»:

Այս առթիվ «Առավոտի» գրախոսականի հեղինակն արդարացիորեն տարակուսում է, թե Ադրբեջանում արդյոք չե՞ն ասի՝ հայեր, եթե դուք 18-րդ դարում ձեր գլխին կառավարիչ ու տեր եք հրավիրել մեր ցեղակից Փանահ, նրան արժանացրել խանի կոչման, ապա այսօր ի՞նչն է խանգարում, որ ընդունեք ձեր նկատմամբ Բաքվի իրավազորությունը եւ խաղաղ ապրեք Լեռնային Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիների հետ:

Շուշին հերոսությա՞ն, թե՞ Փանահ խանին հպատակության խորհրդանիշն էր:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան