Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Վլադիմիր Պուտինին Վիտալի Բալասանյանի բաց նամակի առթիվ երեք հարց եմ ուղղում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին եւ Ազգային ժողովի պատգամավորներին:
Հարգարժան պարոնայք, դուք համաձա՞յն եք, որ Արցախի հայ բնակչությունը հայրենիքից զրկվել է «մի շարք հանգամանքների բերումով»։
Ռուսական կայսրությու՞նն է հայ ժողովրդին հայրենիք եւ ազգային ինքնություն շնորհել։
Ռուս ժողովուրդը եւ ռուսական պետությունը կարո՞ղ են բռնատեղահանված արցախահայությանը հայրենիք վերադարձնել:














